ՀայաստանումՎրաստանի դեսպանությունը հայտնում է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ, ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից սկսած մինչև ապրիլի 21-ը Վրաստանում ամբողջությամբ արգելվում է թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը։
Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա:
Բացի այդ, արգելվում է առանց դիմակ կրելու հասարակական փակ վայրեր մուտքը։
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության մեկ այլ որոշմամբ ապրիլի 15-ից 10 օրով փակվել է Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքներ ելումուտը։