Լեւոն Արոնյանը կմասնակցի Ազգերի գավաթի առցանց մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ից 10-ը կկայանա շախմատի Ազգերի գավաթի առցանց մրցաշարը, որին կմասնակցեն 6 հավաքականներ:  Հաղորդում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:Եվրոպայի հավաքականի կազմում է ընդգրկված հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Հայկական շախմատի առաջատարի թիմակիցներն են` Մաքսիմ Վաշիե- Լագրավը,Անիշ Գիրին,Յան-Կշիշտոֆ Դուդան,Աննա Մուզիչուկն ու Նանա Ձագնիձեն: Եվրոպայի հավաքականի ավագը կլինի Գարի Կասպարովը:

Մրցաշարին կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի եւ «Մնացած աշխարհի» հավաքականները:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 180.000 դոլար:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս