Գիշերը խաղաղ է անցել, հակառակորդի կողմից կրակոցներ չեն եղել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Վահե Ալիխանյանը։
«Բարեբախտաբար, բացի առանձնատների տանիքները վնասվելուց, որևէ բնակիչ չի վնասվել»,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան։
Լիդա Եղիազարյան