800 մասնագիտացված բժշկական դիմակներ վրաց գործընկերներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի պետական ներդրումային ֆոնդը COVID-19-ի դեմ համընդգրկուն պայքարի համատեքստում Հայաստանում իր
գործընկեր ֆոնդին է փոխանցել 800 մասնագիտացված բժշկական դիմակներ:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ` ԱՆԻՖ) շարունակում է գործընկերային
հարաբերություններն այլ երկրներում գործող համանման կազմակերպությունների հետ։ Նման համագործակցության
շրջանակներում Վրաստանի պետական ներդրումային ֆոնդը, COVID-19-ի դեմ համընդգրկուն պայքարի համատեքստում,
Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Գիորգի Սագանելիձեի միջոցով Հայաստանի իր
գործընկեր ֆոնդին է փոխանցել 800 մասնագիտացված բժշկական դիմակներ։

Հաշվի առնելով աշխարհի մասշտաբով համավարակի դեմ միասնական պայքար մղելու անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ փոխօգնության նման ակցիաների կարևորությունը, ԱՆԻՖ-ը բարձր է գնահատում վրաց գործընկերների նման քայլը։ Նվիրաբերված մասնագիտացված բժշկական դիմակները ԱՆԻՖ-ը տրամադրել է Պարետատանը` բժշկական համապատասխան հաստատությունների
անձնակազմերին տրամադրելու նպատակով։

Այդ դիմակներն ունեն շատ բարձր որակ և ըստ իրենց տեխնիկական բնութագրերի լավագույնս պաշտպանում են վարակի տարածումից։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն իր գոհունակությունն է հայտնում վրաց գործընկերների հետ ունեցած բարձր գործընկերային հարաբերությունների մակարդակով։




Լրահոս