Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը մերժել է ֆրանսիական ՊՍԺ-ին և կերկարաձգի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ:
Այս մասին գրում է The Sun-ը: Ըստ պարբերականի, Վան Դեյկը կշարունակի համագործակցությունը «Լիվերպուլ»-ի հետ և նոր պայմանագիր է կկնքի թիմի հետ մրցաշրջանի ավարտից հետո: Այն նախատեսված կլինի 5 տարվա համար: Պաշտոնապես այդ մասին կհայտարարվի հուլիսին:
Նոր պայմանագրով Վան Դեյկը կդառնա «Լիվերպուլ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` շաբաթական 220 հազար ֆունտ ստերլինգ: