Ինչ է կատարվում Ամուլսար տանող ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից Ամուլսար տանող ճանապարհին լարված իրավիճակ է: Բնապահպան Լևոն Գալստյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե Ամուլսարի պահպանությունն իրականացնող ընկերության փոփոխություն է կատարվել, եւ այսօր եկել են նոր ընկերության ներկայացուցիչները, որոնք պետք է ստուգեն տեղադրված սարքերն ու իրավիճակը:

Եվ ահա, Գալստյանի խոսքով, հենց վաղ առավոտից տեղի ունեցող շարժն էլ պատճառ է դարձել, որ բնապահպանները, բնակիչները կրկին հավաքվեն ճանապարհին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում: Եվ չնայած նրանց պարզաբանել են, թե ընդամենը սարքերի պահպանման հարց են ցանկանում լուծել, սակայն բնակիչներն ասում են՝ որեւէ շարժ չպետք է լինի:

 




Լրահոս