Շուտով ամառային տապ եղանակը կսկսվի, բայց այս տարի նախորդ տարիների համեմատ ամառային հանգիստը մի փոքր այլ երանգ կունենա: Ցավոք շատերն արդեն հասցրել են տխրել, քանի որ նախօրոք պլանավորած հանագիստը ծովի ափին կամ որեւէ թերակղզում չեղարկվել է համավարակի պատճառով:
Բայց, այնուամենայնիվ , «Ժողովուրդ» օրաթերթը երգչուհի Սոնե Սիլվերից փորձել է հետաքրքրվել, թե որտեղ եւ ինչպես է իր հանգիստը կազմակերպելու Հայաստանի ներսում:
«Արդեն իսկ Հայաստանի ներսում շատ վայրեր եմ այցելել հանգստի նպատակով, բայց կարճ ժամանակով: Անկեղծ ասած, այդ փաստից այնքան էլ չեմ նեղվում. ամեն տարի Հայաստանից դուրս ենք ամառային հանգիստն անցկացրել: Ես շատ եմ սիրում մեր Երեւան եւ կարծում եմ մարդու տեսակից է գալիս հանգիստի վայրը, օրը ճիշտ կազմակերպելը: Պետք չէ շատ սրտնեղել, փորձենք ուրախանալ այն ամենով, ինչն այսօր մեզ տրված է: Դեպրեսիա բառն առհասարակ ինձ հետ կապ չունի»,-նշում է երգչուհին:
Հարցին, թե Հայաստանում ամենից շատը, որ վայրում է նախընտրում հանգստանալ, նա ընդգծում է. «Քանի որ ես ինքս շատ սիրում եմ ծով, այնպես է ստացվել , որ ամենից շատ նախընտրում եմ մեր Սեւանը, այնտեղ այնպիսի կղզիներ կան, որ շատ հետաքրքիր օր կարելի է անցկացնել»:
Իսկ, թե որքան գումար է ծախսել հանգիստն անցկացնելիս, նա պատասխանում է, որ գումարով այնքան էլ չի հետաքրքրվում եւ կարեւորություն չի տալիս:
«Մարդիկ կան հանգիստը վայելում են վրաններում: Կարծում եմ դա ավելի շատ կապված է նախընտրած հանգստի ձեւից, նախընտրած հյուրանոցներից: Միայն մաղթում եմ, որ մարդիկ լինեն համբերատար եւ վայելեն այսօրվա տրված օրը»,-հավելում է Սոնե Սիլվերը:
Լիդա Եղիազարյան