Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:
Այսպիսով, եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է այս տարվա մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին, ապա քաղաքացիները կարող են նոր դիմումը ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 1-ը: Ավելին, եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, այն կերկարաձգվի մինչև սեպտեմբերի 1-ը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.