Արցախում ընդլայնվել է աջակցության ենթակա ոլորտների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի գիտություն Արցախի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների՝ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու նպատակով ԱՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 187-Ա որոշմամբ հերթական աջակցության ծրագրեր են նախատեսվել կահույքի արտադրության, լուսանկարչության, հարսանյաց զգեստների և այլ առարկաների վարձույթի, բնակչության պատվերով հագուստի, կոշիկի և կաշվե արտադրատեսակների արտադրության և նորոգման, ժամացույցների, երաժշտական գործիքների, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և այլ կենցաղային իրերի նորոգման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար:
Ծրագրերի շահառու համարվող բոլոր այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր ցանկանում են օգտվել աջակցության ծրագրերից, մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը tax.nk.am կայքէջի միջոցով էլեկտրոնային եղանակով պետական եկամուտների կոմիտե պետք է ներկայացնեն դիմումներ:
Մինչև օգոստոսի 1-ը դիմումներ կարող են ներկայացնել նաև այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր ԱՀ կառավարության 2020 թվականի մայիսի 18-ի N 372-Ա որոշմամբ ընդգրկված են եղել աջակցության ենթակա ոլորտների ցանկում, սակայն որոշմամբ սահմանված ժամկետներում դիմումներ չեն ներկայացրել:
Տնտեսավարող սուբյեկտները ծրագրերով նախատեսված աջակցության ենթակա ոլորտների ցանկին, աջակցության չափերին ու ստացման եղանակին կարող են ծանոթանալ tax.nk.am կայքէջում:




Լրահոս