Սկսվել է հզոր մագնիսական փոթորիկների նոր ալիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-24-ը Արեգակի վրա տեղի ունեցած ուժեղ ռենտգենյան պայթյունները հանգեցրել են Երկրի վրա հզոր մագնիսական փոթորկի, որը սկսվել է երեկ երեկոյան,- հաղորդում է Ria Novostin -ն: Երկուշաբթի երեկոյան՝ ժամը 7-ից սկսած, մագնիսական ալիքների ինդեքսը կտրուկ աճել է 1-ից մինչեւ 5, իսկ 3 ժամ հետո հասել է 8-ի և այդ մակարդակի վրա մնացել է 6 ժամ: Ըստ գիտնականների` մագնիսական փոթորիկը վերջին անգամ այդպիսի մակարդակի է հասել օգոստոսի 6-ին, սակայն այս անգամ ալիքը կշարունակվի ավելի երկար:Պայթյունի աղբյուրը եղել է 1302 ակտիվ շրջանը, որը սեպտեմբերի 22-ին արդեն առաջացրել էր 10-րդ կարգի պայթյուն: Այժմ ակտիվ շրջանը շարժվում է արեւելքիցարեւմուտք, եւ սեպտեմբերի 29-ին այն դուրս կգա մի դիրքի վրա, որն ամենահարմարն է Երկրին հարվածելու  համար: 




Լրահոս