Բուենոս Այրեսից քիչ հեռու ուժեղ պայթյունի պատճառները փորձում են գտնել փորձագետները, իսկ ականատեսները պատմում են, որ երկնքից “հրե գունդ” է ընկել: Ականատեսները պատմում են, թե տեսել են, ինչպես մինչեւ պայթյունը երկնքից մի մեծ այրվող գունդ է իջնում:Տեղի ունեցածի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս վեցը ստացել են վնասվածքներ: Առեղծվածային պայթյունից վնասվել է երկու բնակելի տուն, գրասենյակ ու մի քանի ավտոմեքենա:Մի քանի փորձագետներ, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, չեն բացառում, որ դա կարող է լինել հետազոտություններ կատարելու համար տիեզերք բարձրացրած արբանյակի մի կտոր, որն անցած շաբաթ դուրս գալով վերահսկողությունից, շեղվել է ուղեծրից ու ընկել Խաղաղ օվկիանոս: NASA-ի հավաստմամբ դա իրենց արբակնակներից չի:
Բուենոս Այրեսի վրա հրե գունդ է ընկել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ