ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրակրթական դպրոցներում առաջարկվում է երկօրյա ուսուցում մտցնել. ինչ պայմաններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունն առաջարկում է երկարօրյա խմբերը համալրել ըստ կրթական աստիճանի կամ զուգահեռ դասարանների: Երկարօրյա խմբում ընդգրկվելու համար սովորողի ծնողի՝ հաստատության տնօրենի անունով ներկայացված դիմումի հիման վրա հաստատության տնօրենի եւ սովորողի ծնողի միջեւ ընթացիկ ուսումնական տարվա համար կկնքվի երկարօրյա ուսուցման կազմակերպման պայմանագիր:

Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը 25 է, փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15:

Ավելին, սահմանված խտությունից պակաս խտությամբ խումբ կարող է բացվել հաստատության ֆինանսական միջոցների, իսկ մասնակի կամ լրիվ վճարովի խմբերում ծնողների վճարումների հաշվին: Վճարի չափն ու վճարման եղանակը կհաստատվի հաստատության կոլեգիալ մառավարման մարմնի՝ խորհրդի կողմից, իսկ ոչ պետական հաստատության դեպքում՝ հիմնադրի որոշմամբ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, այս կարգով սահմանված ծառայությունների մատուցումը կազմակերպվում է պետական միջոցներով:

Ի դեպ, հաստատության երկարօրյա խմբերը կձեւավորվեն մինչեւ ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը եւ կհամալրվեն տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության: Երկարօրյա խմբի ռեժիմը՝ պարապմունքներ, միջոցառումներ, հանգիստ, սննդի կազմակերպում, չպետք է գերազանցել շաբաթական 30 ժամը: Երկարօրյա խմբում դասապատրաստմանը օրական կհատկացվի 1-4-րդ դասարաններում՝ մինչեւ 2, 5-9-րդ դասարաններում՝ մինչեւ 3 ակադեմիական դասաժամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս