ՀՀ Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը ցանկանում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգում:
Այսպիսով, նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի մարտի 6-ին ընդունված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-101-Ն օրենքի ընդունմամբ, որի 8-րդ հոդվածով փոփոխվեցին նաև «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:
Ներկայացված նախագծով լրացուցիչ հատկացումները կավելացվեն, մասնավորապես․
ա) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում չի հատկացվել/,
բ) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը /նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ/,
գ) տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ/,
դ) բնակարանային վարձի համար
ե) կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ** / նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000/,
զ) աշխատավարձի հավելում` աշխատավարձի 30 տոկոսի չափով /նախկինում չի հատկացվել/։
Նախագծով սահմանվում է նաև, որ մինչև նախագծի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագեների հետ կնքված պայմանագրերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց ժամկետների լրանալը, իսկ անժամկետ պայմանագրերը՝ մինչև 2020-2021թ․ ուսումնական տարվա ավարտը, իսկ հրամանով սահմանված կարգով ամրագրված դրույթների կիրառկման սկիզբ կհամարվի 2021 թվականի հունվարի 1-ը։