ՉՈՒՏԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին Սերժ Սարգսյանի անունից տրված ճաշկերույթի ժամանակ մի զավեշտալի դեպք է գրանցվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ ճաշից հետո հյուրերին մատուցվել է աղանդերը` պաղպաղակ եւ գլազուրապատ թխվածքաբլիթ` ՀՀ եռագույնի կարմիր, կապույտ, ծիրանագույնով, հյուրերից շատերը խուսափել են ուտել թխվածքը: Նրանք ավելի ուշ միմյանց բացատրել են, որ այդպես էլ չեն կարողացել ուտել ՀՀ պետական դրոշը: Նշենք, որ ճաշկերույթին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահը, խորհրդարանի հանձնաժողովների նախագահները, ՀՀ վարչապետն ու նախարարները:




Լրահոս