Նախկին Գերագույն խորհրդի պատգամավորները թոշակ են ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Մելքումյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել եւ առաջարկում են փոփոխություններ կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին » ՀՀ օրենքում:

Պատգամավորներն առաջարկում են ամրագրել, որ կենսաթոշակ են ստանում նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը’ 65 տարին լրանալու դեպքում:  Գործող օրենսդրությամբ ՀՀ ԳԽ պատգամավորներին թույլատրվում է կենսաթոշակ ստանալ ՀՀ ԳԽ պատգամավորի 5 տարվա ստաժի դեպքում, ինչը, մեր կարծիքով,արդար չէ: Եվ ահա պատգամավորները գտնում են, թե սա այնքան էլ արդար չէ, քանի որ խորհրդարանի պատգամավորներից մի քանիսը, որոնք օբյեկտիվ պատճառներով լրիվ 5 տարի չեն աշխատել Գերագույն խորհրդում, զրկվել են  պատգամավորների համար նախատեսված կենսաթոշակ ստանալու իրավունքից:

Եվ ահա նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին » օրենքում սահմանել դրույթ, համաձայն որի  ԳԽ պատգամավորները, 65 տարին լրանալու դեպքում հնարավորություն ունենան օգտվել օրենքով պետական պաշտոն զբաղեցրած անձանց համար սահմանված արտոնյալ կենսաթոշակ ստանալու իրավունքից:

Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ այսպիսի նախագիծ ներկայացնում են հենց այս պատգամավորները, քանի որ այս փոփոխությունը կանդրադառնա նրանցից երկուսի վրա:

Եվ այսպես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Հովիկ Աղազարյանը եղել 1990-1995թթ.՝ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ կրթության, գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՀԴ) խմբակցության քարտուղար:

Իսկ  Վարդեւան Գրիգորյանը 990-1995թթ. եղել է ԳԽ պատգամավոր (թիվ 87 ընտրատարածք): ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել: «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս