Ստեփանակերտում պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն է կառուցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է բարերար Վլադիմիր Ավագյանին:
Երկրի ղեկավարի մոտ ԱՀ քաղաքաշինության և ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի ու զբոսաշրջության նախարարների մասնակցությամբ քննարկվել է համաֆինանսավորման սկզբունքով Ստեփանակերտում արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն ստեղծելու ծրագիրը:

Քաղաքաշինության նախարարի զեկուցմամբ՝ կենտրոնի համար առկա են համապատասխան շենքային պայմաններ, նախագիծը պատրաստ է, այն համաձայնեցվել է բարերարի հետ, իսկ շինաշխատանքներն արդեն սկսված են:

Հանրապետության նախագահի առաջարկով՝ հանդիպման մասնակիցներն այցելել են կենտրոնի կառուցման տարածք և տեղում ծանոթացել դրա՝ նախագծով նախատեսված հնարավորություններին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ առողջ սերունդ դաստիարակելու և երկրում մարզական կյանքը զարգացնելու համար նման կենտրոնների ստեղծումը շատ կարևոր է, և հետագայում ևս պետության կողմից խրախուսվելու է մարզական նոր սրահների բացումն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության այլ համայնքներում:




Լրահոս