ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչնե՜ր…
մասնավորապես Վարդենիսի, Ճամբարակի շրջանի սիրելի բնակիչնե՛ր…
Արկերի պայթյունների, կործանիչների, առավել ևս կրակոցների ձայները մեզ համար արտասովոր չեն, չեն վախեցրել և երբեք չեն վախեցնի։ Իմ և ձեր մանկությունն ու անցյալը ուղեկցվել են այդ ձայներով, որոնք նաև հիմա են լսվում։
Մենք մեր դաշտերը մաքրել ենք ռումբերի մնացորդներից ու ցորեն ենք ցանել, էլի կանենք…
Պինդ մնանք, ուժեղ, անկոտրում և անխուսափելի հաղթանակի գիտակցումով։ Այլընտրանք չունենք սիրելի ժողովուրդ։
Խուճապ չկա ու պետք չեն մեզ նման տրամադրություններ։ Փառք հայկական բանակին, Արցախի հզոր ժողովրդին…
Հ. Գ. Այսպիսի ԱԹՍ-ներ շատ են եկել, կգան ու կխոցվեն՝ ավանդաբար…»
Պատգամավորը գրառմանը կից հրապարակել է նաև հետևյալ տեսանյութը․
Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչնե՜ր… մասնավորապես Վարդենիսի, Ճամբարակի շրջանի սիրելի բնակիչնե՛ր… ❣️Արկերի պայթյունների, կործանիչների, առավել ևս կրակոցների ձայները մեզ համար արտասովոր չեն, չեն վախեցրել և երբեք չեն վախեցնի։ Իմ և ձեր մանկությունն ու անցյալը ուղեկցվել են այդ ձայներով, որոնք նաև հիմա են լսվում։ Մենք մեր դաշտերը մաքրել ենք ռումբերի մնացորդներից ու ցորեն ենք ցանել, էլի կանենք… Պինդ մնանք, ուժեղ, անկոտրում և անխուսափելի հաղթանակի գիտակցումով։ Այլընտրանք չունենք սիրելի ժողովուրդ։??Խուճապ չկա ու պետք չեն մեզ նման տրամադրություններ։ Փառք հայկական բանակին, Արցախի հզոր ժողովրդին… Հ. Գ. Այսպիսի ԱԹՍ-ներ շատ են եկել, կգան ու կխոցվեն՝ ավանդաբար… #Հաղթելուենք
Gepostet von Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան am Samstag, 26. September 2020