Իմ այցի նպատակն է, որ խնդրեմ մարդիկ մի փոքր սպասեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով գտնվում է Սոթքում: Նա նշեց, թե կառավարությունից այդպես էլ չեն պատասխանել իր հարցադրմանը, թե ինչ է լինելու Սոթքի հանքի ճակատագիրը:
«Հանքի շահագործման համար ավելի հեշտ է լինելու այն կազմակերպել հայկական կողմից, հիմա ընթանում են բանակցություններ, որպեսզի հանքն ամբողջ ծավալով աշխատի եւ որևէ մեկը չկրճատվի», – նշեց նա:
Նա նշեց, թե Կառավարությանը վաղուց դիմել էր Սոթքի վերաբերյալ անհանգստությունների մասով, սակայն մինչ այսօր որևէ պատասխան չի ստացել, թեև բանավոր հավաստիացումներ կան, որ հանքը շարունակելու է գործել, բայց պետք է աշխատել այն ուղղությամբ, որ հանքը կարողանանք ամբողջությամբ շահագործել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան