Այսօր Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այցելել են Սոթքի հանքավայրի տարածք, տեղում ծանոթացել իրավիճակին: Լրագրողների հետ զրույցում նրանք պատմեցին, թե ինչի են ականատես եղել, ապա հայտնեցին, թե պետք է հանդիպեն նաեւ կորպուսի հրամանատարին:
«Մենք ուզում էինք հասկանալ, թե ինչ վիճակ էր, որքանով կարող ենք համարել այստեղ անվտանգ: Մեր հույսը պետք է դնենք մեր զինվորականների վրա, նրանք պետք է լինեն մեր անվտանգության երաշխավորը», – լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, թե փորձել են հասկանակ, թե ինչ սահմաններ են լինելու հետագայում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան