Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»։
Մեկ այլ հրամանգրով, նա նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։