Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 7 միավոր տրանսպորտային միջոցները կառավարությունը հետ կվերցնի և կամրացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Ավտոմեքենաները հետագայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամ այլ գերատեսչության կամրացվեն կամ կօտարվեն: