Իշխանությունները ՀԱԿ շուրջօրյա հանրահավաք-նստացույցից լրջորեն վախեցած են։ Ոչ միայն ոստիկաններն են վախեցնում Ազատոթյան հրապարակում հանրահավաքին մարզերից միանալ ցանկացող բնակիչներին, այլև բանակում բարձրաստիճան սպաները դասախոսություններ են կարդում զինվորների գլխին։ Թերթին հասած լուրերով՝ մի շարք, այդ թվում ԼՂ զորամասերում մի քանի օր է, ինչ սպաները օրը մեկ ժամ քարոզ են կարդում զինվորների գլխին, թե որքան պուպուշ երկրում ենք ապրում և ինչքան դավաճանական քայլ է Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած նստացույցը։ Չեն մոռանում նշել նաև, որ առաջին նախագահի ժամանակ ,ոչ լույս կար, սով էր, առաջընթաց չկարե։ ,Հիմա տեսնո՞ւմ եք՝ ինչքան բան է փոխվել։ Ինչո՞ւ պիտի բանակը միանա և հեղափոխություն անիե, համոզում են սպաները։
Հրապարակ. Զինվորներին համոզում են, որ Լեվոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած նստացույցը դավաճանություն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ