ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը պայման է առաջ քաշում եռակողմ հանդիպմանն ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման Հայաստանի առաջնահերթությունը: Նա նշել է, թե Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը:

Հավելենք, որ այս հայտարարությունները հատկապես հետաքրքիր են հունվարի 11-ի եռակողմ հանդիպմանն ընդառաջ: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը պետք է մեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս