Մոսկվայում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի օդանավակայանները ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ են հետաձգել ու չեղարկել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Մոսկվայի ժամանակով ժամը 11:54-ին «Վնուկովո» օդանավակայանում 3 չվերթ հետաձգվել է, 2-ը` կասեցվել, «Դոմոդեդովո»-ում 11 չվերթ հետաձգվել է, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում 4 չվերթ հետաձգվել է, 3-ը` չեղարկվել:

Շաբաթ օրը Մոսկվայում սպասվում է 15 աստիճան ցուրտ և ուժեղ ձյուն, քամու ուժգնացում ու ցածր մթնոլորտային ճնշում:




Լրահոս