![](https://armlur.am/wp-content/uploads/2021/02/145397616_759370095009107_6733724019343378444_n.jpg)
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ժողովուրդ» օրաթերթի 10-ամյակի առթիվ:
««Ժողովուրդ» օրաթերթի սիրելի գործընկերներ,
շնորհավորում եմ գեղեցիկ հոբելյանի առիթով:
Դուք մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի վերջին 10 տարիների տարեգիրներից եք:
Ուրախ եմ փաստելու, որ ձեր առաքելությունը իրականացրել և իրականացնում եք՝ հավատարիմ մնալով մեր մասնագիտության ոսկե կանոններին: Երևի նաև դա է կենսունակ և պահանջված լինելու գաղտնիքներից մեկը:
Տպագիր մամուլի համար դժվար մեր ժամանակներում ձեզ մեծ լսարան եմ մաղթում: Ընթերցողների սերն ու հավատը թող այսուհետ ևս ուղեկցեն ձեզ»: