Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի գլխավոր մեսսիջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում ռուսական լրատվամիջոցների մասնակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս անցկացրեց, որի ժամանակ նաեւ հետաքրքիր շեշտադրումներ եղան:

Մասնավորապես, Քոչարյանը, որքան էլ նշեց, թե աջակցում է 17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, սակայն միեւնույն ժամանակ բացահայտ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու է հենց իր դեմքով:

Նախկին նախագահը միաժամանակ վստահություն հայտնեց, որ արտահերթ ընտրությունների դեպքում ինքը կմասնակցի այդ ընտրություններին և կհաղթի։ «Եթե արտահերթ ընտրություններ լինեն, կմասնակցեմ։ Կարծում եմ՝ ես բավականաչափ փորձառություն ունեմ դրա համար։ Արդյոք վստա՞հ եմ, որ կհաղթեմ, համենայնդեպս ընտրություններում երբեք չեմ պարտվել», – հայտարարել է Քոչարյանը։

 




Լրահոս