Շ.Ազնավուր.Մի՞թե հայ լինել նշանակում է ունենալ բուտիկ եվ խոսել Հայոց ցեղասպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը բացառիկ հարցազրույց է տվել Nouvelles d’Armռnie ամսագրին, խոսել է Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի եւ Հայաստանի առջեւ ծառացած լուրջ խնդիրների մասին:Խոսելով հայ–թուրքական հարաբերությունների մասին՝ Ազնավուրն ասել է, որ ցանկանում է հայ–թուրքական սահմանի շուտափույթ բացում։”Ես հաշտեցում եմ ցանկանում։ Թուրքերը պետք է ընդունեն այն, ինչ տեղի է ունեցել։ Սակայն չեմ կարեւորում Ցեղասպանություն եզրույթը։ Ի՞նչ է ինձ համար փոխելու այդ բառի գործածումը”,– ասել է Ազնավուրը` նշելով, որ թուրքերի հետ հաշտեցման գործընթացը պետք է սկսել նրանց հայկական ջարդերի մասին ճիշտ տեղեկությունների մատուցմամբ։”Թուրքերին սխալ եւ սուտ բաներ են սովորեցրել։ Մենք էլ պետք է նրանց ճշմարտությունը մատուցենք… Թուրքիայի սահմանամերձ շրջանների բնակչությունն ամենեւին էլ դեմ չէ հայերին։ Անգամ Դիարբեքիրի քաղաքապետը հրապարակավ խոսում է ճանաչման անհրաժեշտության մասին”,– ասել է շանսոնյեն։Անդրադառնալով ղարաբաղյան համակարտությանը՝ Ազնավուրն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը ոչ Հայաստանինն է, ոչ էլ Ադրբեջանինը, այն անկախ երկիր է։Պետք է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ Ադրբեջանի նման ինքնուրույն, անկախ երկիր է”,– ասել է շանսոնյեն։Ի պատասխան այն հարցին, թե “Հայաստանի 3 նախագահներին էլ ճանաչում եք։ Նրանցից ո՞ր մեկի մասին կցանկանայիք խոսել, Ազնավուրը պատասխանել է. “Նրանք բոլորն էլ բարի նպատակների տեր մարդիկ են։ Սակայն որոշ իրավիճակներ կարողանում են փոխել նպատակն ու կամքը… Առնվազն նախագահներից ոչ մեկն ինձ ,ոչ չի ասել”։Նշելով, որ այսօր ինքը փորձում է իր համար բացահայտել, թե ի՞նչ է նշանակում հայ լինել, Շառլ Ազնավուրն ասել է. “Այսօր ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ է նշանակում հայ լինել։ Ի՞նչ է նշանակում սփյուռքահայ լինել՝ լավ ուտե՞լ, թե՞ լավ խմե՞լ։ Մի՞թե հայ լինել նշանակում է ունենալ բուտիկ եւ խոսել Հայոց ցեղասպանությունից”։




Լրահոս