Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:
Երկուստեք գոհունակություն են հայտնել բազմադարյա ավանդույթներով և ընդհանուր արժեքներով միահյուսված հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթի կապակցությամբ:
Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր են փոխանակել Արցախի դեմ ադրբեջանա֊թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: