Երկաթուղային վթար Եգիպտոսում. տուժել է ավելի քան 100 մարդ, կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի Կալյուբիա նահանգում գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է ութ մարդ: Գնացքն Էլ-Մանսուրա քաղաքից ուղևորվում էր Կահիրե:

«Նախնական տվյալներով ՝ Բենհա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժել է 109 քաղաքացի», – ասվում է աղբյուրի տարածած հայտարարության մեջ:

Ըստ նահանգապետի գրասենյակի հայտարարության՝ գծերից դւրս է եկել 8 երկաթուղային վագոն:

Գնացքի հետ կատարվածի հանգամանքները դեռ անհայտ են:




Լրահոս