Երկրապահ կամավորականների միությունում մեկնարկել են մարզային այցերը:
Ապրիլի 15-ին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, վարչության անդամ, գեներալ Մարտին Կարապետյանը, վարչության անդամներ, ԵԿՄ տարածքային բաժանմունքների, մարզխորհրդի նախագահներ, անդամներ Սյունիքի մարզում էին: Աշխատանքային խորհրդակցություն՝ հանդիպում-քննարկում անցկացվեց Սյունիքի մարզպետարանում՝ ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ:
Քննարկվեցին ԵԿՄ առաջիկա ծրագրերին վերաբերող, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող, ԵԿՄ նոր վկայականների տրամադրմանը, նոր անդամակցություններին վերաբերող հարցեր: Ներկայացվեց «Պատանի երկրապահ» ամումբի սաների համար նախատեսված վկայականը, որի հանձնման հանդիսավոր արարողություն էր նախատեսված մարզում:
Մանրամասները՝ տեսանյութում