Ջրականի շրջանում հայտնաբերվել է մեկ զինծառայողի աճյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել եւ տարհանել են եւս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544։




Լրահոս