ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմի ամեն ինչը կարելի է բարդել իշխանության վրա, բայց ես կարծում եմ, որ մեծամասամբ ճիշտ է վարվել. փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը հրաժարվել է մանդատից: Նրան կփոխարինի Աննա Պապյանը:

ArmLur.am-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է Երեւանի փոխքաղաքապետերից մեկին տվել մի «ցուցակ», որի մեջ է նաեւ Դավիթ Խաչատրյանը, որպեսզի «հեռացնեն» Երեւանի ավագանուց: Լավատեղյակ աղբյուների փոխանցմամ իշխանությունները կասկածներ ունեն, որ այդ ցուցակում ընդգրկված անձինք ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ են բանակցում, ինչի համար էլ հեռացնում են իրենց իշխանությունից:

Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ է ու այժմ զբաղեցնում է նաեւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը:

ArmLur.am-ը զրուցել է Դավիթ Խաչատրյանի հետ, պարզելու համար, թե որքանով է իրական այն տեղեկությունը, որ ինքը ընտրություններից առաջ բանակցությունների մեջ է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս