Հայաստանում ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 նոր դեպք, առողջացել է 887 քաղաքացի, մահացել է՝ 25-ը: Մեկ օրում կատարվել է 4858 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 951500-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 211399 դեպք, որոնցից 191158-ն առողջացման, 3969-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 15281 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 991 է: