ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելի ուղեկցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:




Լրահոս