ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործընթացներ կհաջորդեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարական տվեց։  Փաշինյանը բացատրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր է անցկացնել միայն մեկ պարագայում, երբ ինքը հրաժարական տա, ու խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետի թեկնածու։

Սահմանադրության համաձայն՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: «Քաղաքացիական պայմանագիրն» այս ընտրություններին ևս մասնակցելու է, Փաշինյանն էլ լինելու է վարչապետի թեկնածու:

Այսպիսով, խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» էլ վստահեցնում են՝ իրենք այս ընթացքում չեն առաջադրի վարչապետի իրենց թեկնածուին և չեն էլ պաշտպանի որևէ այլ թեկնածուի:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու է նաև մյուս խորհրդարանական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը»։

Ինչ է հետևելու Փաշինյանի հրաժարականին.

– Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում

– Մայիսի 3-ին ԱԺ-ում լինելու է վարչապետի ընտրության առաջին փորձը

– Մայիսի 10-ին ԱԺ-ում լինելու է վարչապետի ընտրության երկրորդ փորձը

– ԱԺ-ում վարչապետի ընտրությունների տապալումից ամինջապես հետո Նախագահը նշանակելու է արտահերթ ընտրություններ

– Ընտրական օրենսգիրքի փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն կամ մայիսի 10-ից շուտ, կամ ընտրություններից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս