Թաթուլ Ստեփանյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Թաթուլ Ստեփանյանին Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Թաթուլ Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Թաթուլ Ստեփանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թ․ ապրիլի 19-ին։




Լրահոս