Քիչ առաջ խորհրդարանում տեղի ունեցավ վարչապետի ընտրություն: Միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, առաջադրված էր «Իմ քայլ»-ի կողմից: Ի վերջո ընտրությունից հետո ստացվեց հետեւյալ պատկերը՝ կողմ՝ 1, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 75:
Հետաքրքիր է, որ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը չմասնակցեց վարչապետի ընտրությանը: ArmLur.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչու է այդպես վարվել:
Ի պատասխան անկախ պատգամավորը նշեց. «Ես կուլիսային պայմանավորվածություններին չեմ ենթարկվում, ես չեմ գնա իշխանությունների գծագրած սցենարով եւ որեւէ պլան իմ ձեռամբ չի իրականացվի»:
Հավելենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց, այդ մասին նաեւ ԱԺ ամբիոնից հայտնել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ապա նաեւ Լիլիթ Մակունցը: Սակայն պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Լուսինե Բադալյանը եւ Լենա Նազարյանը դեմ են քվեարկել, Նարեկ Ղահրամյանյանն էլ կողմ: Քվեարկությանը չեն մասնակցել նաեւ անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Աննա Գրիգորյանը, Վարդան Աթաբեկյանը եւ Սոֆիա Հովսեփյանը: