Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երեկ կնոջ` Աննա Հակոբյանի հետ միասին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հրաժարվեց պատասխանել հարցին, թե որ պատվաստանյութով է պատվաստվել։ Ազգային ժողովում նրան պատվաստանյութի վերաբերյալ հարցը տվեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Վարչապետը չհայտնեց տեսակը, սակայն մանրամասնեց` փոխվարչապետներից մեկը պատվաստվել է «AstraZeneca» տեսակի պատվաստանյութով, մյուսը պատվաստվելու է «Sputnik V»-ով: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատվաստվել է «AstraZeneca» տեսակի պատվաստանյութով, հետևաբար Մհեր Գրիգորյանը պատվաստվելու է «Sputnik V»-ով:
«Հույս ունեմ` ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ եթե Առողջապահության նախարարությունը որևէ պատվաստանյութ թույլ է տվել, որ մտնի շրջանառության մեջ, ուրեմն պետք է դուրս գալ այն քննակումից, թե որևէ պատվաստանյութ լավն է, մյուսը` ոչ:
Ավելին, նրա այս հայտարարությունից հետո խորհրդարանում ուրախ տրամադրություն էր տիրում: Եվ չնայած Նիկոլ Փաշինյանը փորձեց ամբիոնից թաքցնել, թե որ տեսակի պատվաստանյութով է պատվաստվել, սակայն հենց նրա սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսանյութից էլ պարզ է դառնում, որ պատվաստվել Sputnik V պատվաստանյութով: Ստացվում է՝ նրա կադրերում ամեն ինչ երեւում է, սակայն պարզապես ԱԺ ամբիոնից չցանկացավ ասել այդ մասին:
Մանրամասները՝ տեսանյութում