ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նա ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սինովակ» ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
Նկատենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորի պարտադիր պատվաստվելու մասին խոսել էր դեռ մայիսի 3-ին՝ ԱԺ ամբիոնից: Նա պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, չէր պարզաբանել, թե կոնկրետ որ պատվաստանյութով է պատվաստվել, սակայն դիմելով ԱԺ ղեկավարությանը, նաեւ նրանց էր առաջարկել պատվաստվել եւ հենց չինական պատվաստանյութով:
Եվ այդ օրը համացանցում լայն տարածվեց լուսանկարը, որում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իրար էին ցույց տալիս՝ չինական պատվաստանյութով պատվաստվելու համար: Սակայն ի վերջո այդ տեսակի պատվաստանյութով պատվաստվեց մյուս փոխնախագահը՝ Լենա Նազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.