Կանադան պետք է բարձրաձայնի ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը. Կանադայի խորհրդարանի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի սահմանին տեղի ոնեցող զարգացումների առնչությամբ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ում նա նշել է, որ Կանադայի կառավարությունը պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը:

«Մտահոգված եմ Ադրբեջանի զորքերի Հայաստան անցնելու մասին հաղորդագրություներով: Թրյուդոյի կառավարությունը, որը թույլ է տվել զենքի արտահանումը` խախտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազում ուժերի հարաբերակցությունը, պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը»,- նշել է Մայքլ Չոնգը:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:




Լրահոս