Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Աննա Հակոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է Փաշինյանի որոշման մեջ:
Աննա Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։
1994 թվականին ավարտել է Գյումրու միջնակարգ դպրոցը։
Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։