«Հայոց հայրենիք»-ը ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ այսօրվա որոշումը կբողոքարկի Եվրադատարանում։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության հաղորդագրությունից։ Հայտարարության մեջ ասվում է․

«Հայոց հայրենիքի թրքացումը կանխելու նպատակով «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում»։

Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։




Լրահոս