Հայ-ադրբեջանական շփման գծում հաստատվել է հրադադար. Մոսկվան հաստատում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան հաստատում է հրադադարի մասին տեղեկությունները։ «Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ջանքերով ժամը 9.00-ից հայ-ադրբեջանական շփման գծում հաստատվել է հրադադար»,- ասված Է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքում Ադրբեջանը Հայաստանի դեմ հրահրել էր ռազմական գործողություններ։ Ըստ պաշտոնական տվյալների հայկական կողմն ունի 3 զոհ և երկու վիրավոր։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն նույնպես հաստատեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։




Լրահոս