Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ օգոստոսի 3-ին, նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»:
Հիշեցնենք, որ Անդրեասյանը 2011 թ. մարտի 2-ին Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ Մադու իրավունքների պաշտպան։
2016 թ. հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հրաժարականի դիմում։ 2016 թ. հունվարի 18-ին կրկնել է հրաժարականի դիմումը, և այն համարվել է ընդունված։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դեռ հուլիսի 21-ին էր գրել, որ Կարեն Անդրեասյանը կնշանակվի Արդարադատության նախարար: