«ԵՍ ՀԱՅԱԹԻ ՏՂԱ ԵՄ, ԹԵՄԱՅԻ ՄԵՋ ԿԱՄ». ԶԻՐՈՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Վահե Զիրոյանի հետ ArmLur.am-ը զրուցել է առաջիկա նորությունների, սերիալներում հաճախ չնկարվելու պատճառների եւ «Մեր բակը՝ 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմում իր դերի մասին:

 

««Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի նկարահանումներին երբ կադրում եմ լինում Հրանտ Արամիչի հետ, հազիվ եմ  կարողանում ինձ պահել, չծիծաղել,  որովհետեւ շատ դժվար է, երբ Հրանտ Արամիչը տեքստն է ասում, իսկ ես դեռ կադրում չեմ ծիծաղս զսպել, որ կադրը չփչացնեմ: Առհասարակ նրա կողքին խաղալը շատ դժվար է եւ պարտավորեցնող: Բացի «Մեր բակը՝ 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմից, ունեմ նաեւ այլ նորություններ, բայց դեռ չեմ ուզում շատ փակագծերը բացել, իսկ ավելի հստակ կխոսեմ դրանց մասին, երբ ամեն ինչ հստակեցված կլինի: Դե՛, բնականաբար կլինեն իմ հաջողություններով ուրախացողներ եւ տխրողներ, որ կասեն, օրինակ, լավ է»,-նշում է դերասանը:

Զիրոյանի խոսքով՝ սերիալներում նկարահանվելու առաջարկներ չունի, քանի որ նրա համար կան ռեալ սահմաններ, որոնք հատել նա չի կարող որպես դերասան:

«Սերիալներում նկարահանվելու առաջարկներ չունեմ եւ չեմ կարծում, որ կլինի: Պատճառների մասին էլ ասել չեմ կարող, քանի որ չգիտեմ: Կարծում եմ՝ երեւի այնքան էլ պահանջված, սիրված դերասան չեմ: Դե այդպես երբեմն պատահում է, երբ նկարահանվում ես եւ դառնում չսիրված բոլորի կողմից: Ես մեծ սիրով եմ կատարում իմ աշխատանքը: Նկարահանման հրապարակում, երբ դու կարողանում ես կերտել տվյալ կերպարը, որ հեռուստադիտողը կերպարի մասին ճիշտ կարծիք կազմի, դա մի փոքր վանում է, քանի որ դու սկզբից կերպարը վերլուծելով եկել ես, եւ հանդիսատեսը հավատացել է քեզ, հավատացել է քեզ որպես դերասանի, ինչն ամենամեծ բանը կարող է լինել յուրաքանչյուր դերասանի համար: Սերիալային ասպարեզում կան հատուկենտ մարդիկ, որոնք որ իրենց կերպարը կերտում են այնպես, որ չեն մտածում, թե սկզբում ինչ են խաղացել: Մեր հայկական սերիալներում տղա դերասանները շատ են, բայց մեզ պակասում են տղա կերպարները՝ կարող է լինել «հայաթի տղա», «բիզնեսմեն տղա»: Ես ինքս, օրինակ, հայաթի տղա եմ, ես իջնում եմ հայաթ, տղաների հետ նստում եմ, խոսում եմ, շփվում եմ, թեմայի մեջ կամ: Պետք է դա խաղալ, մտնել իրական կերպարի մեջ, որ տղաները նայեն, ասեն, հա էլի, սա վերցված է մեր կյանքից, ոչ թե խաղան կանացի երեւակայությամբ, որն ընդհանրապես իրականության հետ որեւէ աղերս չունի: Բոլորը տղաները առյուծ են, բայց թագավորը մեկն է, եւ ամեն մեկը պետք է իր տեղն իմանա, ինչը պետք է լինի նաեւ սերիալի մեջ: Տղան տղա է, կինը՝ կին: Չի կարող տղան հակառակը լինի, դա ինձ համար նորմալ չէ, եւ կարող է դա է պատճառը, որ չեմ սիրվում հանդիսատեսի կողմից, սերիալներում նկարահանվելու առաջարկներ չունեմ: Ես խոսում եմ ճիշտ բանի մասին, որը պետք է ընդունվի՝ անկախ ամբիցիաներից»,-եզրափակում է մեզ հետ զրույցում դերասանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է

Հունահռոմեական ոճի ըմբիշ, գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Տոկիո-2020-ի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 5-1 հաշվով առավելության հասնելով Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին։ Կիսաեզրափակիչ երկրորդ զույգը կազմել են ռուսաստանցի անվանի ըմբիշ Մուսա Եվլոեւն ու լեհ Թադեուշ Միչալիկը։ Հիշեցնենք՝ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Ղրղզստանի ներկայացուցիչ, 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ եւ 4-1 հաշվով հաղթանակ տարել։

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ֆուտբոլի Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում երկրի նորընծա չեմպիոն «Լիլից» կրած պարտությունը նվազագույն հաշվով: Իսրայելի Թել Ավիվ քաղաքում տեղի ունեցած խաղում «Լիլի» միակ գոլը 45-րդ րոպեին խփել էր պորտուգալացի կիսապաշտպան Շեկան: «Կարծում եմ՝ մենք լավագույն թիմն էին խաղադաշտում: Չկարողացանք իրացնել մեր գոլային պահերը, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ է գոլ խփել: Սա նոր մրցաշրջան է, ես գոհ եմ իմ խաղացողների աշխատանքից: Կլինենք ավելի լավը, երբ խաղերին ներկայանանք ամբողջական կազմով: Ցանկանում էինք հաղթել եւ ամեն ինչ արեցինք դրա համար»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ «Լիլն» առաջին անգամ նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը։ ՊՍԺ-ն Ֆրասիայի 10-ակի սուպերգավաթակիր է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

 

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՆԵՐԸ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկել են սպորտային մարմնամարզության առանձին գործիքների եզրափակիչները: Հենացատկի եզրափակիչում օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարում է Հայաստանի առաջատար մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին հենացատկի որակավորման փուլում Արթուր Դավթյանը վաստակել էր 14.866 միավոր եւ երկրորդ տեղով նվաճել եզրափակիչի ուղեգիր:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

Ամփոփվել են Վիեննայի հեղինակավոր «Խաղաղություն աշխարհին 2021» միջազգային երգչախմբային մրցույթի (World Peace Choral Festival 2021) արդյունքները, որին հայ երգչախմբերը փայլել եւ պատվով են ներկայացրել Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ որոշիչ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվեց լավագույնն ու բացարձակ հաղթող, որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվեց Հայաստանին:

Շնորհավորում ենք «Հովեր» պետական կամերային երգչախմբին եւ «ԱՐԱՐ» երգչախմբին I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ շահելու առթիվ, «Գեղարդ» երգեցիկ խմբին եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ եւ Գլխավոր մրցանակ (Grand Prix) նվաճելու, ինչպես նաեւ II փուլում լավագույնի տիտղոսի համար մրցելու իրավունքին արժանանալու առթիվ:

Շնորհավորում ենք մեր սիրելի դիրիժորներին՝ մրցույթի բազում տաղանդավոր եւ աշխարհահռչակ դիրիժորների շարքերում առանձնահատուկ տիտղոսներին արժանանալու համար.

I փուլում՝ Սոնա Հովհաննիսյան՝ «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor), Անահիտ Պապայան՝ «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor), II փուլում՝ Տիգրան Հեքեքյան՝ «Բացառիկ դիրիժոր» (Outstanding Conductor):

Տարածաշրջանում եզակի երկիր ենք՝ ունենալով հսկայական ուրույն երգչախմբային ժառանգություն եւ բացառիկ երգչախմբային մշակույթ:

Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ եւ մշակութային հաղթանակներ մեր չքնաղ երգչախմբերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 




Լրահոս