Նիկոլ Փաշինյանն օրենքի խախտում է թույլ տվել. ԱԳ նախարար չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա դրությամբ դեռ թափուր է  Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Այս պահին Արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ԱԳ փոխնախարար Արմեն Գրիգորյանը։ Սակայն նկատենք՝ նախատեսված ժամկետն արդեն ավարտվել է:

Բանն այն է, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի 3–րդ հոդվածը սահմանում է, որ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, իսկ իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է ներկայացնում փոխվարչապետների եւ նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը եւ համապատասխան պաշտոնը, որում առաջարկվում է նշանակել նրան»։

Նիկոլ Փաշինյանը օգոստոսին 2–ին էր իրավունքի ուժով նշանակվել ՀՀ վարչապետ, հետեւաբար՝  ՀՀ նախագահին՝ նախարարներ նշանակելու գրավոր առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 7–ն էր։

Սակայն այս պահի դրությամբ մեկ պաշտոն թափուր է: ArmLur.am_ը փորձեց մեկնաբանություն ստանալ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն մեր հեռախոսազանգերը, ինչպես միշտ, մնացին անպատասխան:

 




Լրահոս