30 տարվա մեջ առաջին անգամ ԱԺ-ում նման ակցիաներ իրականացվեցին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացումը երեկ ուղեկցվում էր տարբեր ակցիաներով։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կրկնում էր «ժողովրդավարություն», «ժողովրդի մանդատ» եւ այլ արտահայտություններ, բայց ԱԺ դահլիճում 30 տարվա ընթացքում շատ հազվադեպ են նման ակցիաներ իրականացվել, իսկ երեկ առնվազն երկու բողոքի ակցիա էր իրականացվում։

Մեկը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ակցիան էր, որոնք բողոքում էին ԱԺ-ում ստեղծված նոր կարգերի դեմ, որոնցով ՀՀ անկախ պետության պատմության մեջ առաջին անգամ սահմանափակվել է լրագրողների տեղաշարժը խորհրդարանի շենքում։ Երկրորդ ակցիան իրականացնում էր ընդդիմությունը՝ իրենց կալանավորված գործընկերների նստատեղերին փակցնելով «քաղբանտարկյալներ» գրությունները։




Լրահոս