Ռուսաստանի բնակչությունն առանձին գնահատումներով կարող էր կազմել 500 մլն մարդ. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի բնակչությունն առանձին գնահատումներով այժմ կարող Էր հասնել 500 միլիոնի, եթե 20-րդ դարում չլիներ երկրի երկու կազմալուծումը: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին հայտարարել Է «Օկեան» Համառուսաստանյան մանկական կենտրոնում դպրոցականների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ անցյալ դարում «երկու անգամ «կազմալուծվել Է Ռուսաստանի պետականությունը»: 1917 թվականի հեղափոխությունից հետո Ռուսաստանի կայսրությունը դադարեցրել Է իր գոյությունը: Ռուսաստանը «կորցրել Է հսկայական տարածքներ, աստիճանաբար վերականգնվել Է, իսկ հետո տեղի Է ունեցել նաեւ Խորհրդային Միության փլուզումը», հիշեցրել Է Պուտինը:

«Եթե դրանք տեղի չունենային, մենք ուրիշ երկիր կունենայինք: Առանձին մասնագետներ կարծում են, որ բնակչությունն այժմ կհասներ համարյա 500 միլիոն մարդու»,-ընդգծել Է նա:

Պետության ղեկավարը նշել Է, որ այժմ Ռուսաստանի բնակչությունը կազմում Է շուրջ 146 մլն մարդ: «Իսկ եթե այդ ողբերգությունները չլինեին, ապա կլիներ շուրջ 500 միլիոն»,-նշել Է նա:

«Հարկավոր Է տեսնել, թե ինչն Է ընկած եղել այդ ողբերգական իրադարձությունների հիմքում, որպեսզի ոչ մի դեպքում նման բան թույլ չտրվի ապագայում»,-հավելել Է նա: Այդ գիտելիքներն օգնում են նաեւ հասկանալ այն, թե ինչպես ամրապնդել երկրի հզորությունը, ինչպես կառուցել հարեւանների հետ հարաբերությունները, կարծում Է Պուտինը:

Պետության ղեկավարը նշել Է, որ պատմությունը «պարզապես թվերի, անունների, իրադարձությունների հավաքածու չԷ, այլ բուն հումանիտար գիտության հիմքը: Անցյալը օգնում Է հասկանալ այն, թե ինչ Է տեղի ունենում հիմա, եւ որոշել, թե ինչպես Է հարկավոր գործել ապագայում, պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս