Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր աշնանային նստաշրջանում անդրադարձ կկատարի նաեւ արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքներին: Մասնավորապես, օրակարգում ընդգրկված է բանաձևի մի նախագիծ, որի նպատակն է օժանդակել վերացնելու հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները և առաջ մղել խաղաղության և հաշտեցման գործընթացը։
Հանձնաժողովը հաստատել է բանաձևն ու առաջարկները, որոնք կազմվել են իռլանդացի պատգամավոր Պոլ Գեյվընի զեկույցի հիման վրա, ով այցել էր Հայաստան և Ադրբեջան։Թվարկելով մեղադրանքները, հանձնաժողովը կողմերին կոչ է անում ամբողջովին հետաքննել դրանք և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, այդ թվում՝ հրամանատարների մակարդակով, ինչպես նաև լիակատար համագործակցել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ՝ նրանց դեմ այնտեղ ներկայացված հայցերի գործերով։
Hանձնաժողովը զեկույցում նաև ափսոսանք է հայտնել, որ անցած տարվա նոյեմբերից մարտական գործողությունների ավարտից հետո 159 ադրբեջանցիներ և 5 հայեր զոհվել կամ վիրավորվել են ականների վրա պայթելու հետևանքով:
Իսկ ահա տեղահանված մարդկանց մասով, հանձնաժողովը միջազգային հանրությանը կոչ է անում շարունակել աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին, իսկ կողմերին՝ արդյունավետ օգտագործել Եվրոպայի Խորհրդի փորձառությունը։ Հանձնաժողովը նաև նշել է, որ երկարատև հակամարտությունը աղետալի հետևանքներ է ունեցել տարածաշրջանի մշակութային ժառանգության և գույքի վրա։
Հանձնաժողովի անդամները երկու հատուկ կարծիք են ներկայացրել, որոնք կցվել են իռլանդացի պատգամավորի զեկույցին։ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում այն քննարկվելու է սեպտեմբերի 27-ին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.