Համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Մրգաշեն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։

Հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբ։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մրգաշեն գյուղի 8-րդ փողոցում ծագած վիճաբանության ժամանակ, տուժածին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է համագյուղացի 53-ամյա տղամարդը։ Բացատրական աշխատանքների արդյունքում նա նույն օրը, ժամը 23.10-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս